Պատմության էջերից
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
![Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը](up/article/big/file_27793_7524930.jpg)
Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ:
Պոլ Չապպիուս Բրեգգը ծնվել է 1895 թ. փետրվարի 6-ին ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա երեք տարի ծառայել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում, որից հետո տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ 1915թ. ամուսնացել է Նիվե Պարնինի հետ (այս ամուսնությունից ծնվել է երկու աղջիկ):
Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ինդիանապոլիս, որտեղ Պոլն աշխատել է կյանքի ապահովագրմամբ զբաղվող խոշոր ընկերությունում որպես ապահովագրական գործակալ: Մի քանի տարի անց նա վերադարձել է ԱՄՆ Արևելյան ափ, որտեղ աշխատել է Երիտասարդական քրիստոնեական միության տարբեր բաժիններում և տարբեր դպրոցներում՝ որպես ֆիզկուլտուրայի և թեթև ատլետիկայի ուսուցիչ:
1929 թ. Բրեգգն իր առողջության մասին դասախոսություններով սկսեց տարբեր քաղաքներով շրջագայություն կատարել: Նրան մեծ համբավ բերեց իր «Սոված սննդակարգի հրաշքը» գիրքը: Բրեգգը համոզված էր, որ մարդու կյանքի միջին տևողությունը 120 տարի է: Առողջ սննդի մասին ուսմունքի հիմքում ընկած է հում սննդի ընդունումն ու քաղցի օրերը: Բրեգգը գտնում էր, որ որոշակի սխեմայով քաղցի օրերն անցկացնելը (քաղցի օրեր՝ շաբաթվա մեջ մեկ օր, իսկ եռամսյակի ընթացքում՝ մեկ շաբաթ) շատ օգտակար է մարդու համար, նպաստում է օրգանիզմի մաքրմանը և խթանում իմունային համա¬կարգի աշխատանքը:
Բացի այդ, մարդու սննդակարգը պետք է 60%-ից ոչ պակաս բաղկացած լինի մրգերից և բանջարեղեններից: Կերակրի աղը սննդակարգից ամբողջությամբ հանվում էր, իսկ սովորական ջրի փոխարեն Բրեգգը խորհուրդ էր տալիս օգտագործել միայն թորած ջուր: Նրա կարծիքով, այն օրգանիզմի համար վնասակար նյութերը լավ է լուծում և դրանք դուրս հանում օրգանիզմից:
Բրեգգը մեծ նշանակություն էր տալիս մաքուր օդում երկար մնալուն, ֆիզիկական վարժություններ կատարելուն և ճիշտ խորը շնչառությանը: Առողջության հիմնական բաղադրիչը նա համարում էր ուղիղ ողնաշարը և ամուր նյարդային համակարգի առկայությունը:
Ռուսաստանում նրա ուսմունքի հիման վրա բեռնաթափման սննդակարգի մեթոդ է մշակվել, ինչը հաջողությամբ գործածվում է տարբեր հիվանդությունների ժամանակ:
Պոլ Բրեգգը ամուր, ուժեղ և առողջ էր, ակտիվ ապրելակերպ էր վարում մինչև կյանքի վերջին օրը: Նա մահացավ 1976 թ. դեկտեմբերի 7-ին Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ): Համարվում է, որ նա մահացել է սյորֆինգով սահելու ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով` 81 տարեկան հասակում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց 1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց](up/article/small/file_29646_2858374.jpg)
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
![](images/calendar.png)
![Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը](up/article/small/file_29452_1990317.jpg)
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
![](images/calendar.png)
![Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am](up/article/small/file_29471_7787295.jpg)
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
![](images/calendar.png)
![Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր](up/article/small/file_25661_4645068.jpg)
Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...
![](images/calendar.png)
![Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը](up/article/small/file_29039_5796257.jpg)
Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան, նա ստիպված...
![](images/calendar.png)
![Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը](up/article/small/file_29002_218702.jpg)
Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...
![](images/calendar.png)
![1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը 1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը](up/article/small/file_29000_4789530.jpg)
Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...
![](images/calendar.png)
![Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը](up/article/small/file_28912_419276.jpg)
Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...
![](images/calendar.png)
![Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն](up/article/small/file_28910_3162869.gif)
Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...
![](images/calendar.png)
![1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը](up/article/small/file_25288_4140935.jpg)
Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով...
![](images/calendar.png)
![1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը 1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը](up/article/small/file_25219_2869240.jpg)
Այսօր գազավորված ջուրը հայտնի է ամբողջ աշխարհում։ 1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը: Այդ «հայտագործությամբ» աշխարհը պարտական է բրիտանացի քիմիկոս, աստվածաբան և փիլիսոփա Ժոզեֆ Պրիստլիի, ով...
![](images/calendar.png)
![1873 թ ապրիլի 24-ին ծնվել է շվեյցարացի հոգեբան, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ Էդուարդ Կլապերեդը 1873 թ ապրիլի 24-ին ծնվել է շվեյցարացի հոգեբան, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ Էդուարդ Կլապերեդը](up/article/small/file_25228_7699097.jpg)
Էդուարդ Կլապերեդը ծնվել է 1873 թ. ապրիլի 24-ին Ժնևում: Բնական գիտություններ և բժշկություն ուսումնասիրելու հետ մեկտեղ նա իրեն նվիրել է հոգեբանությանը, որն ուսումնասիրել է Թեոդոր Ֆլերնոյի՝ իր հարազատ ազգակցի մոտ...
![](images/calendar.png)
![1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը 1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը](up/article/small/file_25160_9010649.jpg)
Ռանկը փորձել է ստեղծել այլընտրանքային գիտական մոտեցում՝ հիմք ընդունելով մարդուն՝ մտքի գիտակից մեկնաբանին և գործողության նախաձեռնության ըմբռնողին...
![](images/calendar.png)
![1902 թ. ապրիլի 18-ին աշխարհում առաջին անգամ հանցագործի ճանաչման համար կիրառվել է դակտիլոսկոպիա 1902 թ. ապրիլի 18-ին աշխարհում առաջին անգամ հանցագործի ճանաչման համար կիրառվել է դակտիլոսկոպիա](up/article/small/file_25103_9469296.jpg)
Քրեագիտությունը դակտիլոսկոպիայի կիրառման առաջին և ամենակարևոր ոլորտն է: Դակտիլոսկոպիան մարդ-անհատի նույնականացման մեթոդ է մատնահետքերով, որը հիմնված է մաշկի նկարի յուրահատկության վրա...
![](images/calendar.png)
![1618 թ. ապրիլի 16-ին Ուիլյամ Հարվեյն առաջինն է նորովի շարադրել մարդու օրգանիզմում արյան շրջանառության համակարգը 1618 թ. ապրիլի 16-ին Ուիլյամ Հարվեյն առաջինն է նորովի շարադրել մարդու օրգանիզմում արյան շրջանառության համակարգը](up/article/small/file_25100_9643416.jpg)
1618 թ. ապրիլի 16-ին Ուիլյամ Հարվեյը՝ հայտնի անգլիացի գիտնականը և բժիշկը, կազմակերպեց հրապարակային դասախոսություն Լոնդոնում: Այդ դասախոսությանը նա առաջին անգամ շարադրեց մարդու օրգանիզմում (նաև այլ տաքարյուն կենդանիների) արյան...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY2ZCxQF' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384